Բաքվում մեկնարկել է Ալիև-Լավրով հանդիպումը

 |tert.am|
19:09 - 23 հունիսի, 2022

Բաքվում մեկնարկել է Ալիև-Լավրով հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունիսի 23-24-ը Լավրովը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանունմ, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումներն Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, դրա հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբջեանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ 

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել