Ռուսաստանը չի հրավիրվել Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը |tert.am|
06:34 - 18 մայիսի, 2019

Ռուսաստանը չի հրավիրվել Վլադիմիր Զելենսկիի երդմնակալությանը |tert.am|

tert.am: Ռուսաստանն այն երկրների թվում չէ, որոնց ներկայացուցիչներին հրավիրել են ներկա լինելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է մայիսի 20-ին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Եկատերինա Զելենկոն:

«ՌԴ-ն չի հրավիրվել այս միջոցառանը: Մենք հրավիրել ենք այն երկրներին, որոնք մեր գործընկերներն ու բարեկամներն են», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել