Գերմանիայում ՀՀ դեսպանը Հալլեում մասնակցել է «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի բացմանը |armenpress.am|
17:52 - 17 մայիսի, 2019

Գերմանիայում ՀՀ դեսպանը Հալլեում մասնակցել է «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի բացմանը |armenpress.am|

armenpress.am։ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն մայիսի 17-ին աշխատանքային այցով եղել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունել է երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Բարձր գնահատելով կրթության ոլորտում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցությունը` զրուցակիցները մանրամասն քննարկեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։

ՀՀ դեսպանին ընդունեց նաև Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքային գործընկերության հեռանկարներին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Այցի շրջանակներում Հալլեի Մորիցբուրգ արվեստի թանգարանում «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ դեռ միջնադարում հայկական մետաղադրամների պատմական նշանակությանը և դերին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել