Մոսկվան մեղավոր է Ղրիմում թաթար ժողովրդի ցեղասպանության համար. Պորոշենկո
|24news.am|
15:14 - 18 մայիսի, 2019

Մոսկվան մեղավոր է Ղրիմում թաթար ժողովրդի ցեղասպանության համար. Պորոշենկո |24news.am|

24news.am: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվան մեղավոր է Ղրիմի թաթար ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մասին հաղորդում է УНН–ն:

Նախագահն այս հայտարարությունն արել է Ղրիմի թաթարների արտաքսման հիշատակի օրը, որը նշվում է մայիսի 18-ին:

«Կյանքից հեռանում են վկաները, բայց Մոսկվայի կողմից կազմակերպված ցեղասպանության հիշողությունները մնում են Ղրիմի թաթարների պատմական հիշողության մեջ»,- գրել է Պորոշենկոն:

Նախագահը շեշտել է, որ այդ հիշողությունները հավերժ կմնան «ուկրաինացի ժողովրդի հիշողության մեջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել