Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար։ 

Ծնվել է 1955 թվականին, Արարատ քաղաքում։

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։

1982 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության դեմ պայքարի քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես գիշերապահ:

1977-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավունքի բաժնում  կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող:

1989 թվականից դասավանդել է Երևանի պետական  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1990-1995 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ:

1995-1997 թվականներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ:

2006-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճվել է, Դատախազությունը հաստատել է որոշումը

 |factor.am|

Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության վերաբերյալ վարույթը կարճվել է, Դատախազությունը հաստատել է որոշումը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն հանցադեպքի բացակայության հիմքով կարճել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության դեպքով վարույթը։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor. am-ի հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը ստուգվել և հաստատվել է։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ, իսկ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահն էր: Վարդազարյանը ձայնագրության մեջ խոսում է այն մասին, որ իր վերաբերյալ հարուցված գործեր կան, որ մեկ օր առաջ է խոսել գլխավոր դատախազի հետ, Ջհանգիրյանն էլ փորձում է վստահեցնել, որ ընդամենը մեկ գործ է հարուցված: «Հաշվի՝ չկա, էն առաջինն էլ չկա»,- ասում է Ջհանգիրյանը, որից հետո Ռուբեն Վարդազարյանը տարակուսանքով հարցնում է՝ այսինքն Ջհանգիրյանն այնքան հզոր է, որ գլխավոր դատախա՞զ է կառավարում: «Ապե՛ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել դու էդ ի՞նչ կարծիքի ես իմ մասին»,- պատասխանում է Ջհանգիրյանը: Վերջինս նաև վստահեցնում է, որ թույլ չի տվել Վարդազարյանի նկատմամբ երկրորդ, երրորդ գործերը հարուցվեն: «Էդ բոլորը կանգնեցված ա, և ես գարանտ եմ: Ես, տես, սաղ փակել եմ, էս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագնի գործից վերջացրած մյուսներով»,- կրկին վստահեցնում է Գագիկ Ջհանգիրյանը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցում է նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց՝ 2021-ի ապրիլին Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ըստ գործի՝ Վարդազարյանը փորձել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին համոզել կալանքից ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին։ Գործի հարուցումից հետո Վարդազարյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահ, կասեցվել են, ու ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտանակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը, որը, սակայն, ձայնագրություն հրապարակումից հետո հրաժարական է տվել։ Ռուբեն Վարդազարյանի կողմից ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածել, որ հացի սեղանի շուրջ խոսակցությունները չի մեկնաբանում: Բայց հետագայում մեկնաբանել ու հայտնել է, թե, «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին, որն իր երբեմնի ուսանողն է: Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
18:06 - 11 ապրիլի, 2023
Քննչական կոմիտեն կարճել Է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը

 |armenpress.am|

Քննչական կոմիտեն կարճել Է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: Այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն  ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- ասաց Աբրահամյանը: Ըստ ընթացակարգի՝քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը դատախազի կողմից բավարարվելու դեպքում, կողմը կարող է նաև ակտը ստանալուց հետո վերադաս դատախազին ներկայացնել բողոք նշված ակտի կապակցությամբ՝  սահմանված 15 օրյա ժամկետում, որից հետո հնարավոր է նաև դատական կարգով բողոքարկումը: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել: Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։  
12:56 - 08 դեկտեմբերի, 2022
«Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի միասին ընթրելու»․ Ստեփան Միքայելյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին
 |news.am|

«Ես իմ երկու ընկերներին հրավիրել էի միասին ընթրելու»․ Ստեփան Միքայելյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին |news.am|

news.am: ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ հրաժարեց պատասխանել այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցի աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ լրագրողների հարցերին: Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում այդ ձայնագրության մեջ, նա պատասխանեց. «Դե հիմա գործը հարուցվել է, դրա արդյունքներով ամեն ինչ կորոշվի: Դա քրեական գործ է եւ ես իրավունք չունեմ դրա մասին որեւէ դիտողություն կամ կարծիք հայտնելու»: Դիտարկմանը, որ ինքը որպես միջնորդ է հադես եկել, Միքայելյանն ասաց. «Այդտեղ միջնորդության խնդիր չի եղել: Ես իմ երկու ընկերներին հրավիրել եմ, որ իրար հետ ընթրենք: Դա իմ ցանկությունն է եղել, որ իմ  ընկերները, որ իրար հետ որոշակի լարվածություն ունեին, հարթվեր»: Պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին՝ Միքայելյանն ասաց. «Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում»: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել: Նշենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
17:11 - 27 հուլիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ձայնագրության գործով հարցաքննվել է

Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ձայնագրության գործով հարցաքննվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` հետաքրքրվելու համար, թե ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը արդյոք հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում, թե ոչ։ Ի պատասխան՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեի լրատվական ծառայությունից պաշտոնապես հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է»: Թե ինչ է ասել նա քննիչներին, պաշտոնապես չեն հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հարցաքննվել է նաև Ռուբեն Վարդազարյանը դարձյալ վկայի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։
09:32 - 21 հուլիսի, 2022
ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրել է հարցաքննության աղմկահարույց ձայնագրության գործով

 |factor.am|

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրել է հարցաքննության աղմկահարույց ձայնագրության գործով |factor.am|

factor.am: ԲԴԽ նախկին ղեկավարների աղմկահարույց ձայնագրության գործով ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը որպես վկա հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին»,- ասաց Թադևոսյանը: ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ գործով նախաքննություն է ընթանում և նախաքննության գաղտնիությունից ելնելով որևէ մեկնաբանություն չեն տալիս: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր 2021 թվականի փետրվարի 20-ին իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության գաղտնի ձայնագրությունից հատված։
14:48 - 12 հուլիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է |armlur.am|

Ռուբեն Վարդազարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է |armlur.am|

armlur.am: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է հենց ինքը՝ Վարդազարյանը։ «Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ և հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»,- ասել է Վարդազարյանը։ Հիշեցնենք, որ Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։
10:46 - 09 հուլիսի, 2022
«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան
 |azatutyun.am|

«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Կարեն Անդրեասյան. - Ինձ համար շատ ցավալի էր և անկեղծ պիտի լինեմ, շատ բաներ այդտեղ իմ ճաշակով չէին, այդ թվում՝ այն երաժշտությունը, որ հնչում էր այդ ձայնագրության մեջ: Իսկ բովանդակության որոշ մասեր, իմիջիայլոց, վկայությունն էին այն բոլոր խնդիրների, որոնց մասին ես խոսել եմ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ խոսել եմ որպես փաստաբան, որպես շարքային քաղաքացի և խոսել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան: Իմիջիայլոց, ոչ թե բուն այդ տեքստերը կամ որևէ բառ է այնտեղ, այլ ընդհանուր մթնոլորտի հետ կապված բոլոր մեր մտահոգությունները ինչ-որ իմաստով նաև արտացոլված էին որոշ զրույցների մեջ: «Ազատություն». - Մյուս կողմից չե՞ք կարծում, որ Դուք, վարչապետը առնվազն այսքանը, ինչ-որ հիմա ասում եք, հենց ձայնագրությունը հրապարակելուց հետո պիտի մարդկանց ասեիք, այդ մեսիջը տեղ հասցնեինք, և ոչ թե սպասել, որ օրինակ՝ ուղիղ եթերում ասի՝ «ինչ արել եմ լավ եմ արել, ճիշտ եմ արել, օրինական է», և միայն առողջական խնդիրները պատճառ բերելով հեռանալ: Կարեն Անդրեասյան. - Ձեր հարցի մեջ մի կտոր կա, որ արդար չի, վարչապետն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է և շատ հստակ գնահատական է տվել, ասելով, որ՝ այո, այդ ձայնագրությունը, ընդհանրապես նման խոսակցությունները, նման երևույթները նսեմացնում են դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը: Սա, կարծում եմ, շատ լուրջ գնահատական է, որից հետո նաև առողջական պատճառներով, նաև այլ հանգամանքներով մենք տեսանք որոշակի զարգացումներ, որոնք չեմ կարող ասել, որ լիովին բավարարում են և՛ մեզ, և՛ հասարակությունը, բայց մենք տեսնում ենք, որ կա որոշակի առողջացման գործընթաց: Ձայնագրությունից օրեր անց, այլ հիմքերով, բայց դադարեցվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները, պարոն Վարդազարյանի, դրանից էլ օրեր անց հրաժարականի դիմում եղավ, և այսօր արդեն բարձրագույն այդ կարևորագույն մարմնի 10 աթոռներից 3-ը թափուր են, և ես հույսով եմ, որ նոր համալրումները կբերեն նոր որակ բարձրագույն դատական խորհրդում և ամբողջ դատական համակարգում: «Ազատություն». - Բայց այդպիսի հույսեր կային նաև Ջհանգիրյանին ընտրելիս, նա, այնուամենայնիվ, այս իշխանության կադրն է: Կարեն Անդրեասյան. - Ճիշտ եք ասում, և հույսը վերջում է մեռնում, կարելի է փորձել, կարելի է չարչարվել, նորից գտնել, նորից հրավիրել: Իմիջիայլոց, այն պահանջները, որոնք դրված են Բարդագույն դատական խորհրդի անդամների առջև, բավական լուրջ պահանջներ են: Այսինքն՝ 15 տարվա մեծ փորձ, գիտությունների աստիճան և այլն: Այսինքն՝ այդ մարդիկ չեն կարող լինել ուղղակի շատ հարգված քաղաքացիներ, որոնց մենք վստահենք ու կհրավիրենք, պետք է նաև մասնագիտական որակներ ունենան: Եվ, այո, ինչ-որ իմաստով բոլոր կադրային նշանակումները չեն, որ տալիս են այն արդյունքները, որը սպասում է մեր իշխանությունը:  
15:27 - 06 հուլիսի, 2022
ԲԴԽ որոշումներով Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած

ԲԴԽ որոշումներով Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները համարվում են դադարած: Այս մասին որոշումը հրապարակված են Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,-ասված է որոշման մեջ: Ավելի վաղ նշվել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել են նաև Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները: «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիպարիտ Մելիքջանյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
14:23 - 04 հուլիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին նախագահի ընտրությունը հետաձգելու համար

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին նախագահի ընտրությունը հետաձգելու համար

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր առաջ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։ Այսօր ԲԴԽ-ն պետք է նախագահ ընտրի։
13:19 - 04 հուլիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է

Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։    Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:   Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։   Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման Օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռ. Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։
16:19 - 30 հունիսի, 2022
ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել․ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է

ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել․ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն է։ Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Լիանա Այվազյանի,  6-րդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունները։ Թեև, ըստ օրակարգի, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ԱԺ-ում պետք է ներկայացներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն նրա փոխարեն թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։ Ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու Գագիկ Ջհանգիրյանը չի ներկայացնում թեկնածուների,  Դավիթ Խաչատուրյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվում, Ջհանգիրյանի պարտականությունները ժամանակավորապես Դավիթ Խաչատուրյանն է իրականացնելու։
11:52 - 27 հունիսի, 2022
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

news.am: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը անպայման պետք է ստուգվի՝ դրա համապատասխանությանը Սահմանադրության ամփոփոխելի հոդվածներին, նախօրոք պետք է ստուգվի մինչև հանրաքվեի դրվելը։ Այս մասին ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։ «Մենք որևէ կերպ ներգրավված չենք այդ բարեփոխումներին, որովհետև մենք պարզապես իրավունք չունենք ներգրավվել այդ աշխատանքներում։ Այն որպես կանոն ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կոմպոնենտ ունի, դրա համար մենք նախապես կարծիք չենք հայտնում։ Դա պայմանավորված է այն սովորական արգելքով, որ դատարանները կարծիք չեն հայտնում այն հարցի վերաբերյալ, որը հետագայում կարող է Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը՝ ՍԴ նախագահն ասաց. «Լսել եմ ձայնագրությունը, բայց անկեղծ ասած՝ չեմ կարող կարծիք հայտնել հատկապես քրեաիրավական առումով ես չեմ կարող գնահատել»։
14:20 - 25 հունիսի, 2022
2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․» Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։  Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:  Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:   Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:  Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման: Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։ Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։ Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։ Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։    Միլենա Խաչիկյան
22:45 - 24 հունիսի, 2022
Գ. Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը

Գ. Ջհանգիրյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի օրերս տարածված ձայնագրության առնչությամբ: Հայտարարությունը ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, 23.06.2022թ․ Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, անդրադարձավ Ավետիք Չալաբյանին գաղտնալսելու հանգամանքին՝ նշելով, որ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա։ Գագիկ Ջհանգիրյանի «ենթադրությունների» վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Նախ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գաղտնալսումը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող էր իրականացվել բացառապես այն դեպքում, երբ Ավետիք Չալաբյանը կասկածվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։ Երկրորդ` անհասկանալի է, թե արդյոք պարոն Ջհանգիրյանի ենթադրությունը ներառում է նաև, որ, օրինակ, դատարանը թույլատրել է ոչ միայն գաղտնալսել Չալաբյանին և մյուս զրուցակիցներին, այլ նաև՝ գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժելն ու ինչ-որ լրատվական միջոցի տրամադրելը։ Հիշեցնենք, որ քննարկվող ձայնագրությունը, որն ակնհայտորեն մոնտաժված է, տեղադրվել էր  medianews.am լրատվական կայքում։ Երրորդ` գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն ժխտել գաղտնալսումը դատարանի որոշման հիման վրա իրականացված լինելու ենթադրությունը, սակայն նախաքննական գաղտնիքի շրջանակներից դուրս չգալու պահանջը չխախտելու նպատակով այս փուլում այդ հանգամանքներին չենք անդրադառնա։ Այդուհանդերձ, իհարկե, չենք բացառում, որ քննարկվող գաղտնալսումն ու ձայնագրությունն  իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն միանշանակ բացառում ենք, որ այդ գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է օրինական ճանապարհով։ Միաժամանակ հայտարարում ենք, որ մեր գնահատմամբ պարոն Ջհանգիրյանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին ներկայացվող վարքագծի կանոն՝ այն է, հրապարակայնորեն կարծիք է հայտնել մի գործով, որով ինքը հանդես չի գալիս ո՛չ որպես կողմ, ո՛չ էլ` կողմի ներկայացուցիչ։ Ըստ այդմ՝ իր հայտարարությամբ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը և հիմք է տալիս ենթադրելու, որ թե՛  վարույթն իրականացնող մարմնի և թե՛ առայժմ այս փուլում մինչդատական և դատական վերահսկողության գործերով դատավորների նկատմամբ առկա է հստակ վարչահրամայական ճնշում»։
13:38 - 24 հունիսի, 2022