Աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի էր ավելի մեծ տեմպ հաղորդել. Ռոբերտ Ղուկասյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին
12:11 - 14 հուլիսի, 2022

Աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի էր ավելի մեծ տեմպ հաղորդել. Ռոբերտ Ղուկասյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Տաթև Աղվանի ճանապարհի շինարարական աշխատանքները։ 

Մարզպետն էլ պատասխանեց՝ աշխատանքներ իրականացվում են, սակայն ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել․ «Հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով, մասնավորապես՝ Տաթևից հենց Քաշունի ընկած հատվածը ամենավատ վիճակում է, և ցանկալի կլիներ տեմպը արագացնել, որովհետև այդտեղ բավականին շատ մեքենաներ են վնասվում, բայց վերանորոգման աշխատանքները, իհարկե, իրականացվում են»։

Վարչապետը ասաց, որ այս ճանապարհի վերանորոգման մասով հանձնարականներ է տվել փոխվարչապետին՝ հավելելով, որ վերանորոգման տեմպերի դանդաղման հետ կապված օբյեկտիվ, բայց նաև սուբյեկտիվ պատճառներ կան, որոնց չցանկացավ անդրադառնալ։

Փաշինյանը հավելեց նաև, որ մեկնարկել են Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։

Վարչապետը նաև Մեղրիի մանկապարտեզի շինարարության խնդրին անդրադարձավ․ «2018 թ․-ին խոստացել եմ Մեղրիիի մանկապարտեզի շինարարությունը,  որ շահագորման կհանձնվի, դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը նաև միջոցներ է հատկացրել՝ որպես համաֆինանսավորող, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրելը, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում, ընդ որում՝ այստեղ պրոցեսներ կան, գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել։ Ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից և, ըստ էության, խայտառակ պատկեր է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել