1lurer.am: Հազիվ թե Եվրոպայի շահերից է բխում ամբողջությամբ խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ և անցնել հեղուկ բնական գազին, որն ԱՄՆ-ն փորձում է «պարտադրել» նրանց, РИА Новости-ի և RT-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հարցին, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի, եթե Եվրոպան փոխի դիրքորոշումը, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է: «Եթե ինչ-որ փուլում հանկարծ Եվրոպան ասի. «Մենք շատ տաքացանք, բայց դեռ շահագրգռված ենք, եկեք վերականգնենք մեր հարաբերությունները տնտեսական և առևտրային ոլորտներում», կարծում եմ, պետք չէ նրանց վանել, բայց պետք է տեսնել, թե որքանով է դա մեզ ձեռնտու, և միայն դրանից հետո արձագանքել»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելու հավանականությանը, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կվերակողմնորոշվի առանց լուրջ կորուստների:
«Եթե դա անեն, մենք առանձնապես խնդիրներ չենք ունենա, ես կասկած չունեմ, որ կվերակողմնորոշվենք առանց լուրջ կորուստների, մենք գնորդ ունենք, կա պահանջարկ»,- շեշտել է Լավրովը։
comment.count (0)