Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկների մեքենաների համար
 |tert.am|
12:27 - 21 հուլիսի, 2022

Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկների մեքենաների համար |tert.am|

tert.am: Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

«Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա։ Դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների, որոնցից միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել պահանջված  բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Մեքենաները ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից» ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով»,–ասաց Վահե Ղազարյանը։

Ի լրում, Փաշինյանն ասաց, որ այս հարցը կարող էր լինել չզեկուցվող հարցերի թվում, բայց քանի որ զգայուն վերնագրեր կան, դրա համար որոշվել է այն զեկուցել։ Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերը, հատկապես մեքենաների, քննարկվում են ոստիկանության հարցերով բարեփոխումների խմբում, որտեղ կառույցների ղեկավարներ են և քաղհասարակության ներկայացուցիչներ։

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել