Ռուսաստանն այսօր վերսկսեց Եվրոպայի գազամատակարարումը |azatutyun.am|
13:04 - 21 հուլիսի, 2022

Ռուսաստանն այսօր վերսկսեց Եվրոպայի գազամատակարարումը |azatutyun.am|

azatutyun.am: Տասնօրյա ընդհատումից հետո Ռուսաստանն այսօր սկսել է Գերմանիայի գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով։ Այդ մասին հայտնել է Nord Stream AG օպերատոր ընկերությունը՝ փարատելով մտահոգությունները, թե ռուսական կողմի տեխնիկական սպասարկման ժամկետները հնարավոր է երկարաձգվեն։

«Գազպրոմ»-ը հուլիսի 11-ից դադարեցել էր գազամատակարարումը՝ որպես պատճառ նշելով տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքները։

«Հյուսիսային հոսք 1» գազատարով Եվրոպան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Ռուաստանից։

Ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, էներգակիրները որպես զենք օգտագործելու Մոսկվայի քաղաքականության պայմաններում Եվրոպան զգուշություն է ցուցաբերում՝ պատրաստվելով ռուսական գազամատակարարումների հետագա հնարավոր կրճատմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել