Հուլիսի 18-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կատարվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901-ը՝ առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8633 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 154 685 թեստավորում:
comment.count (0)