Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ Արդարադատության նախարար
 |hetq.am|
13:58 - 28 հուլիսի, 2022

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ Արդարադատության նախարար |hetq.am|

hetq.am: Ինչպես գործադիր իշխանությունը որևէ կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ կապ չունի կալանքից նրանց ազատման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ըննդիմադիրներն ազատ են արձակվում, կալանքի որոշումները փոփոխվում են, Անդրեասյանն ասաց, որ այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: «Մենք կարող ենք միայն ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը, ամեն դեպքում, ողջունելի է, որպես քրակատարողական հիմնարկի պատասխանատու ուրախ ենք, լրացուցիչ բեռնաթափվում են ՔԿՀ-ները»,- ասաց նա։

Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Արդարադատության նախարարը պատասխանեց․ «Ո՛չ, չկան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել