Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի: Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի (դատավոր Դ.Արղամանյան)»։
Հիշեցնենք՝ Արշակ Հակոբյանը կալանավորվել է 2021-ի նոյեմբերի 30-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։
comment.count (0)