Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են հրադադարի ռեժիմը ԼՂ-ում. ՌԴ ՊՆ.
 |1lurer.am|
20:35 - 02 օգոստոսի, 2022

Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են հրադադարի ռեժիմը ԼՂ-ում. ՌԴ ՊՆ. |1lurer.am|

1lurer.am: Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը:

Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը: Շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- նշված է փաստաթղթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել