Վիրավորների թիվը հասել է 19-ի. Արցախի առողջապահության նախարար |azatutyun.am|
21:50 - 03 օգոստոսի, 2022

Վիրավորների թիվը հասել է 19-ի. Արցախի առողջապահության նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի: Այս մասին հայտնեց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«Նրանցից 4-ը գտնվում են ծանր վիճակում, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Վիրավորների մի մասը տեղափոխվում է Երևան»,- հայտնել է նախարարը։

Այսօր ավելի վաղ էլ Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է 2 զոհի և 14 վիրվորների մասին:

ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել