aravot.am: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին պատմեց Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը: Ըստ նրա՝ բնակիչներով գյուղի կենտրոնում հավաքված էին, մեկ էլ տեսնում են՝ Վիտալի Բալասանյանը գալիս է ադրբեջանցի գեներալների հետ․
«Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թե ինչպես է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ»։
«Ադրբեջանցիներն արդեն եկել՝ մեր տներն էին նայում: Վիտալին ցույց էր տալիս մեր տները՝ հավաստիացնելով, որ մենք չենք քանդում, չենք ավերում, նորմալ է ամեն ինչ: Պատկերացնում ենք՝ ինչ եղավ մեր վիճակը, որ նայում էինք այդ ամենին»,- ասաց Սաթիկ Ասատրյանը:
Այս տեղեկությունը ճշտել չի հաջողվել Վիտալի Բալասանյանից, քանի որ նա չպատասխանեց հեռախոսազանգերին, ինչպես նաեւ գրավոր հարցմանը:
Տեղեկությունը ճշտեցինք Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանից:
«Տներ ցույց տալ կամ ինչ-որ նմանատիպ բան չի եղել: Կանգ առ եղել է Բերձորում, Վիտալի Բալասանյանը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եղել են ռուս հրամանատարներ իրենց հետ: Մի պահ կանգնել են, զրուցել տեղի ռուս պատասխանատուների հետ ու շարժվել»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը:
Ավելի մանրամասն՝ aravot.am-ում։
comment.count (0)