Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել
10:32 - 13 օգոստոսի, 2022

Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել

Օգոստոսի 12-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ինժեներական ծառայության մոտենալը:

Արկը ինժեներական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք` հետագա ոչնչացման նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել