news.am: Իրանը ցանկանում է ամրապնդել Իրաքի հետ պաշտպանական համագործակցությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ Իրաքի պաշտպանության համալսարանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սաադ Միժեր Մոհսեն Ալ Ալաքի ի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, տարածաշրջանը, որտեղ գտնվում են երկու պետությունները, առաջնահերթ նշանակություն ունի, նրանք ունեն նաև էներգետիկ առեսուրսների մեծ պաշար, ինչն աշխարհի որոշ քաղաքական գործիչների հասցրել է երկրների ռեսուրսները շահագործելու գաղափարին։
Նա նշել է, որ երկու երկրների անվտանգության և շահերի ապահովումը պահանջում է երկու կողմերի համագործակցությունը՝ հավելելով, որ փոխգործակցության մեծացումը կամրապնդի նաև տնտեսական համագործակցությունը։
Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»։
Ալ Ալաքը նշել է նաև, որ Իրաքի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի միջև ստեղծվել է տեղեկատվության փոխանակման կենտրոն՝ միջազգային ասպարեզում նրանց համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։
comment.count (0)