Ահազանգ ունենք որ անհետ կորած հղի կին կա՝ իր 5-ամյա երեխայի հետ. ԱԻ նախարարը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին |tert.am|
22:56 - 14 օգոստոսի, 2022

Ահազանգ ունենք որ անհետ կորած հղի կին կա՝ իր 5-ամյա երեխայի հետ. ԱԻ նախարարը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին |tert.am|

tert.am: Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

Խոսելով պայթյունից զոհված քաղաքացիների մասին՝ նախարարը նշեց, որ նրանցից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝ մինչև 50 և մինչև 40 տարեկան։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Այս պահին 3 զոհ կա։ Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել