Հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, մահացել է 6 մարդ
11:47 - 15 օգոստոսի, 2022

Հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, մահացել է 6 մարդ։

Նախորդ շաբաթ կատարվել է 6829 թեստավորում։ Առողջացել է 1704 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361 դեպք։ Հիվանդացածներից 417 865-ն առողջացել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8643 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 172 116 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել