Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
 |1lurer.am|
17:08 - 28 հունիսի, 2025

Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիիխն կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմին «վճռական բողոք» է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած ռեյդերի կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են երկու ադրբեջանցու իրենց տներում, մի քանի մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, ևս 9-ը ձերբակալվել են։

Ավելի վաղ Բաքուն հանդես էր եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին հորդորելով՝ անհապաղ հետաքննություն անցկացնել և կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բռնություն են գործադրել ադրբեջանցիների նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել