Ցավոք, չենք գտել անհետ կորած քաղաքացուն։ Առավոտվանից վերսկսել են որոնողափրկարական աշխատանքները բուն պայթյունի վայրում։ Այս մասին դեպքից վայրից լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այդ հատվածում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացված են նման դեպքերում արձագանքելու։ Աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն հայտնաբերելը»,-ասաց նա։
Կոստանյանը նաև նշեց, որ շենքը կարող են ապամոնտաժել միայն անհետ կորած քաղաքացուն գտնելուց հետո․
«Քաղաքացուն գտնելուն պես արդեն հարց կդրվի և տարածքի անվտանգության մասով։ Դուք նկատում եք, որ պանելային և սյուների հատվածում կան որոշակի խնդիրներ։ Մենք պետք է դրանք ապամոնտաժենք։ Երբ անվտանգության տեսանկյունից որևէ խնդիր չի լինի տարածքում, այդ ժամանակ մասնագիտական կազմակերպության կողմից, կարծում եմ՝ մասնավորի միջնորդությամբ, որովհետև տարածքը պատկանում է մասնավորին, կսկսվեն այդ աշխատանքները»։
Կոստանյանը նաև նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքները այս գիշեր նույնպես դադարեցվելու են։
comment.count (0)