Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով մահացել է․ այս պահին մեկ քաղաքացու ենք փնտրում․ Կոստանյան
18:54 - 18 օգոստոսի, 2022

Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով մահացել է․ այս պահին մեկ քաղաքացու ենք փնտրում․ Կոստանյան

Որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով, ցավոք, մահացել է։ Այդ առումով մենք այս պահին փնտրում ենք մեկ քաղաքացու։ Այս մասին այսօր դեպքի վայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ 


«Անհետ կորածները երկուսն են, բայց մենք, ըստ էութան, այս պահին փնտրում ենք մեկ քաղաքացու։ Այդ մեկ անձը, ում նույնանակացում է արվում, նմուշառումներ են վերցվել ընտանիքի անդամներից, մի քանի օրվա ընթացքում մենք արդեն նույնականացում կունենանք, այսինքն՝ երկու որոնվող անձանցից մեկը այն մարդն է, ով, ցավոք, մահացել է։ Այդ առումով մենք այս պահին փնտրում ենք մեկ քաղաքացու»։ 


Անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին ԱԻՆ-ի աշխատանքից դժգոհություններ են եղել,  պայթյունի տարածքը փակ չի եղել, Կոստանյանն ասաց․

«ԱԻՆ-ի գործառույթների մեջ մտնում է արագ արձագանքում, հրդեհաշիջման, փրկարարական և այլ աշխատանքները։ Մենք արձագանքումը ունեցել ենք, ահազանգը ստանալուց 7 րոպեից հետո եղել ենք դեպքի վայրում, իրականացրել ենք հրդեհաշիջման, որոնողափրկարարական աշխատանքները։ Անվտանգության տեսանկյունից գուցե ձեր հարցերը պետք է ուղղեք իրավապահ մարմիններին։ Ես չեմ ասում, որ թերացել են, ես ուղղակի ասում եմ, որ բարձրացած հարցը մեր տիրույթում չի գտնվում, մեր ֆունկցիաները, կարծում եմ, կատարել ենք պատշաճ մակարդակի»։


Կոստանյանը անդրադարձավ նաև կամավորների ներգրավման վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ մարդուժի պակաս չեն ունեցել․

«Որոնողափրկարարական աշխատանքների մեջ ներգրավված են եղել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Առաջին վայրկյանից ահռելի քանակությամբ սկսել են զանգել մեր 911 թեժ գծին հասարակ քաղաքացիները նաև կազմակերպություններ, անհատներ, ովքեր ցանկություն են ունեցել իրականացնելու որոնողափրկարարական աշխատանքներ։ Շտաբի կողմից որոշում է ընունվել այդ քաղաքացիների մեկնած ձեռքը ընդունել և իրենց ներգրավել աշխատանքների մեջ։ Կապված չի եղել մարդուժի պակասի հետ, այլ չենք ցանկացել մեր քաղաքացիներին մերժել»։


Նա հավելեց, որ «խառնաշփոթ» եղել է միայն առաջին ժամերի ընթացքում․

«Խառնաշփոթը եղել է նախնական մի քանի ժամվա ընթացքում, երբ տարածքի քաղաքացիները, սեփանակատարեր, տարածքով անցնող մարդիկ, բոլորը այդ պահին փորձել են ինչ-որ չափով աջակցել և դրանով է պայմանավորված եղել դեպքից հետո մոտակա ժամերի ընթացքում տիրող խառնաշփոթ իրավիճակը, բայց անգամ այդ խառնաշփոթը մեր փրկարարներին և հրշեջ ջոկատներին չի խանգարել, որպեսզի ինտենսիվորեն իրականացնեն թե՛ որոնողական, թեэ հրդեհաշիջման աշխատանքները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել