Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու»-ում
19:45 - 20 օգոստոսի, 2022

Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու»-ում

Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը, ԱԻՆ հրահանգով, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։ Այդ մասին ասված է կազմակերպության Ֆեյսբուքի էջում:

Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունյունից հետո, միացել էր ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։ 

Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի։ Փրկարարներն այս պահին փնտրում են մեկ քաղաքացու․ ԱԻՆ մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ որոնվող երկու անձանցից մեկն այն մարդն է, ով մահացել է, սակայն նույնականացում դեռ չի արվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել