armtimes.com: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռևս հուլիսի 7-ին է ազատվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքից։ Այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։
«Մենք, օրենքի պահանջին համապատասխան, աշխատանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ ծանուցել ենք նրան այդ մասին և ունենք ծանուցման անդորրագրերը։ Հավելեմ, որ դեռևս հունիսի վերջին ենք ծանուցել, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է»,- պարզաբանեց Գալոյանը։
Դիանա Գալոյանի խոսքով՝ Ղազարյանը իր հետ չի հանդիպել։ Վերջինս նաև նշեց, որ Էդգար Ղազարյանը համալսարանում աշխատել է Կառավարման ամբիոնում՝ ընդհատումներով՝ կապված իր զբաղեցրած պաշտոնների հետ։
Հիշեցնենք, որ այսօր Էդգար Ղազարյանը այսօր ասել է, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է իրեն ազատել աշխատանքից՝ մեղադրելով բուհի ղեկավարությանը:
comment.count (0)