ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  որպես ինքնուրույն միավոր հիմնադրվել է 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվել՝ Աբովյան 52 հասցեում։ ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։

2006 թվականին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 1995 թվականից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե։

ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ․ ԱԻՆ

ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ․ ԱԻՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նշվում է, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
12:05 - 22 նոյեմբերի, 2022
Դոցենտը պնդում է՝ աշխատանքից ազատվել է ՀՊՏՀ–ի ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, համալսարանից հերքում են
 |news.am|

Դոցենտը պնդում է՝ աշխատանքից ազատվել է ՀՊՏՀ–ի ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, համալսարանից հերքում են |news.am|

news.am: NEWS.am-ի խմբագրություն է ահազանգել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանը եւ պատմել, որ ՀՊՏՀ ղեկավարությունը իրեն օրեր առաջ աշխատանքից ազատել է՝ անձնական շահադիտական նպատակներից ելնելով։ Արփենիկ Մուրադյանի պնդմամբ՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումը կոռուպցիայի դրսեւորումներից է։ Ներկայացնում ենք Արփենիկ Մուրադյանի բաց նամակը. «Ահազանգ ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկերը բարգավաճում են 1978 թվականից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների եւ ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, եւ համապատասխան վկայագրեր ունեմ, շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц), աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով, վայելում եմ ուսանողների եւ գործընկերներիս հարգալից վերաբերմունքը: 2019թ-ին մասնակցել եմ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի կողմից կազմակերպած մրցույթին եւ հաջողությամբ անցել եմ՝ հավաքելով համապատասխան միավորներ, ինչն ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում: 2021թ.-ին եւս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձեւով, այսպես կոչված՝ «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը: Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի աջակիցն եմ եւ չեմ ստորագրել Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ: 2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կարեն Գրիգորյանին, խնդրելով ներկայացնել, թե 2022-2023ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել եւ մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա եւ շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս եւ ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել   իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին): Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից եւ մեկնաբանություններից միանշանակ երեւում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է եւ բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսեւորումներից է: Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության հաշվի չառնելով որեւէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին): Մինչդեռ մեր ամբիոնում 0,5դրույք  դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաեւ վճարովի որեւէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաեւ հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում եւ այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն: Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչեւ վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: Մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ: Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ, պատճառաբանելով, որ ռեկտորի հրամանով է ինձ աշխատանքից ազատել: Ընդ որում, թեեւ ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչեւ 2022թ. օգոստոսի 31-ը, սակայն ըստ այդ պայմանագրի ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978թ.-ից առ այսօր՝ անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում: Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով»։ Պարզաբանման համար NEWS.am-ը դիմել է ՀՊՏՀ, հասկանալու՝ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագրի լուծարմանը հիմքը։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՊՏՀ–ից հայտնել են, որ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով: «ՀՊՏՀ-ում 2021թ. Կենտրոնական բանկի հետ համատեղ ամբողջությամբ վերանայվել եւ արդիականացվել են մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում՝ «Մակրոտնտեսական վերլուծություն» կրթական ծրագիրը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված ամբիոնի ակադեմիական կազմում ներգրավել պետական քաղաքականության ոլորտում աշխատող մասնագետներ: Արդյունքում, մասնագետներ են ներգրավվել Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունից»,– ասել են Տնտեսագիտական համալսարանից։ Համալսարանից հերքել են, թե Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ չստորագրելը կապ ունի Մուրադյանին աշխատանքից ազատելու հետ. «ՀՊՏՀ-ում որեւէ աշխատակից, քաղաքական, անձնական կամ այլ՝ ոչ աշխատանքային գործոններով պայմանավորված, աշխատանքից չի ազատվել եւ չի ազատվում: ՀՊՏՀ աշխատակիցների կողմից ԿԳՄՍ նախարարին նամակ է ուղղվել 2020թ., որից հետո Ա. Մուրադյանը անխոչընդոտ աշխատել է ՀՊՏՀ-ում 2 ուսումնական տարի շարունակ եւ աշխատանքից ազատվել է բացառապես վերեւում բերված պատճառներով»։ Տնտեսագիտական համալսարանից նշել են նաեւ, որ թե 2019 թվականին եւ թե 2021 թվականին գիտական խորհուրդը դեմ է քվեարկել Արփենիկ Մուրադյանի դոցենտի պաշտոնում ընտրվելուն:  
13:11 - 06 սեպտեմբերի, 2022
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանը
 |armtimes.com|

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանը |armtimes.com|

armtimes.com: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռևս հուլիսի 7-ին է ազատվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքից։ Այս մասին  ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ «Մենք, օրենքի պահանջին համապատասխան, աշխատանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ ծանուցել ենք նրան այդ մասին և ունենք ծանուցման անդորրագրերը։ Հավելեմ, որ դեռևս հունիսի վերջին ենք ծանուցել, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է»,- պարզաբանեց Գալոյանը։ Դիանա Գալոյանի խոսքով՝ Ղազարյանը իր հետ չի հանդիպել։ Վերջինս նաև նշեց, որ Էդգար Ղազարյանը համալսարանում աշխատել է Կառավարման ամբիոնում՝ ընդհատումներով՝ կապված իր զբաղեցրած պաշտոնների հետ։ Հիշեցնենք, որ  այսօր Էդգար Ղազարյանը այսօր ասել է, թե  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է իրեն ազատել աշխատանքից՝ մեղադրելով բուհի ղեկավարությանը:
18:11 - 26 օգոստոսի, 2022
Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից |aravot.am|

Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից |aravot.am|

aravot.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից: Լուրը Էդգար Ղազարյանը ստացել է այսօր: Այդ առիթով Ղազարյանը ասաց. «Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը, որը գտնվում է ապօրինի ընդհանուր կառավարման վիճակում, քանի դեռ համալսարանի կառավարման խորհրդում նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը համաձայն սահմանադրության, իրավունք չունի որեւէ այլ պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ հասարակական հիմունքներով պաշտոն, բայց շարունակում է ապօրինաբար մնալ այդ երկու պաշտոններում, որտեղ համալսարանի ռեկտորը մարդ է, որը հայտնվել է գրագողության սկանդալային պատմությունների մեջ եւ ԲՈԿ-ի որոշմամբ զրկվել այդ գիտական աստիճանից գրագողության ապացուցված փաստերով եւ ԲՈԿ-ի նախագահի որոշումը չեղարկվել է միայն նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական որոշմամբ, իսկ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կասկածելի է իրավական իմաստով եւ գտնվում է դատարանում, որ համալսարանի կառավարման ամբիոնում ամբիոնի վարիչ էին ընտրել մի մարդու, որը ամբիոնի վարիչի թեկնածու լինելու իրավունք չուներ, ի վերջո, որոշել են ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի: Ընդ որում, վեց տարի եղել եմ համալսարանի ռեկտորատի եւ գիտական խորհրդի անդամ, չորս տարի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն: Ի դեպ, այդ մասնաճյուղն էլ, որն ստեղծվել է իմ ջանքերով, այս տարի են որոշել փակել»: Էդգար Ղազարյանը նշեց, որ ինքն աշխատում էր կես դրույքով եւ ծանրաբեռնված էր լսարանային ժամերով, դիպլոմային, մագիստրոսային աշխատանքների ղեկավարումով, մագիստրատուրայի կրթական մոդուլների դասավանդմամբ, որոնց հեղինակն ինքն է եւ միայն ինքն է դասավանդել: «Փաստորեն, ինձ զրկել են իմ հայրենի բուհում, որտեղ սովորել, աշխատել եմ երկար տարիներ, անգամ ուսանողների հետ շփվելու եւ դասավանդելու հնարավորությունից»,- ասաց Էդգար Ղազարյանը:
16:55 - 26 օգոստոսի, 2022
Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին |1lurer.am|

Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չբացառեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կարող է փակվել: «Դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի»,- ասաց Դումանյանը: Դումանյանը կարևորեց կրթության որակը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գործընթացը սկսելու նախաձեռնությունը ներկայացրել է բուհը:  «Բուհի ղեկավարությունից ծավալուն տեղեկանք ենք ստացել. կադրային, ֆինանսական, նաև ուսանողների քանակի հետ կապված խնդիրներ կան այնտեղ: Նախաձեռնությունը եկել է բուհից, ներկայացված հիմքերը բավականին հիմնավոր են, գործն ընթացքի մեջ է»,- ասաց Դումանյանը:
12:56 - 21 փետրվարի, 2022
Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
13:31 - 12 նոյեմբերի, 2021
ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում

ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (ՇՏՀ) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, որի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը  ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը։ Դիանա Գալոյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկել են համաձայնագրով նախատեսվող համագործակցային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են վերապատրաստումներին, համատեղ հետազոտությունների իրականացմանը և գրադարանային ֆոնդերի օգտագործման խնդիրներին։ ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարևորել է հետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում համալսարանի կենսագործունեության շարունակականության ապահովումը և ուսումնական, գիտահետազոտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված  մյուս ուղղությունները՝  համատեղ ծրագրերի մշակում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, տեղեկատվական և մարզամշակութային միջոցառումների իրականացում։ ՇՏՀ ռեկտորը համոզմունք է հայտնել, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը  կլինի բարեհաջող և արդյունավետ։ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծել է ՇՏՀ-ի հետ համագործակցության իր պատրաստակամությունը և որպես մեկնարկ՝ ՇՏՀ 5 ուսանողների հրավիրեց մասնակցելու Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 19-22-ը կազմակերպվող  ASUE Educational Camp ամառային կրթական ճամբարին։
15:42 - 14 հուլիսի, 2021
Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. ՀՊՏՀ ռեկտորի նշանակումը հետաձգվեց |tert.am|

Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. ՀՊՏՀ ռեկտորի նշանակումը հետաձգվեց |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր հետաձգեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը: «Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր դեկտեմբերի 17-ն է և ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, եղել են ընտրություններ՝ ըստ նախապես հայտարարված մրցույթի»,-ասաց նա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց. «Մասնավորապես՝ դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների արդյունքները կասեցնել։ Ինքս խորհրդի անդամ եմ և կարծում եմ, որ այս հարցի շուրջ հավելյալ ուսումնասիրության կարիք կա։ Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամկետ է, քանի որ խաթարվում է կրթական գործընթացը, սակայն մյուս կողմից դատարանի որոշումը հնարավոր է առաջիկայում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:25 - 17 դեկտեմբերի, 2020
«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կվերսկսվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում Դիանա Գալոյանը, որը ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցութում հաղթել էր, դիմելով բուհի բոլոր դասախոսներին, հորդորեց սկսել դասերը։ Գալոյանը տեղեկացրեց, որ բուհի անձնակազմը պատրաստվում է պայքարն այլ հարթակներով ու այլ ձեւաչափով շարունակել: Նա չշտապեց տեղեկացնել՝ ի՞նչ նկատի ունի նոր գործիքակազմ ասելով, նշեց, որ պայքարը կարող է իրականացվել սոցիալական հարթակների միջոցով, իրավական դաշտում կամ այլ տարբերակով: Ձեւափափը կորոշի կազմկոմիտեն: Գալոյանը տեղեկացրեց, որ երեկվա հայտարարությամբ, որտեղ նշել էին ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին, երկխոսության էին հրավիրել նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, բայց արձագանք չեն ստացել: Ուսումնական գործընթացը դադարեցվել էր, քանի որ ՀՀ կառավարությունը չի հաստատել ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքները: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ անորոշ վիճակը վնասում է բուհին, որպես օրինակ նշեց, որ ՀՊՏՀ-ն միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, սակայն գործընկերները չեն կնքում պայմանագրեր ռեկտորի պարտականությունը կատարողի հետ: Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը խոսքն ուղղեց բուհի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին: «Ես պարոն Առաքելյանին խորհուրդ կտամ ընթերցել Որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը՝ մեր բուհի վերաբերյալ: Սեւով սպիտակի վրա գրված է մենեջմենթի հաճախակի փոփոխությունների, խնդիրների նաեւ, օրինակ, կառավարման խորհրդի որոշ անդամների իրենց առաքելությունը շատ լավ եւ շատ խորը չըմբռնելու եւ այլ խնդիրների մասին, դա միայն մեր բուհին չի վերաբերում»: Նա նշեց, թե կարծում է, որ լիազոր մարմինը եւ հիմնադիրը բուհերի կառավարման խորհրդի անդամներ նշանակելիս շատ լուրջ ընտրություն պետք է կատարեն անհատների միջեւ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:17 - 24 սեպտեմբերի, 2020
Դիանա Գալոյանը հորդորել է վերսկսել դասերը ՀՊՏՀ-ում |news.am|

Դիանա Գալոյանը հորդորել է վերսկսել դասերը ՀՊՏՀ-ում |news.am|

news.am: Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է. համալսարանում ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված է կազմ կոմիտե. խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ համալսարանում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթը, սակայն դրա արդյունքները մինչեւ հիմա չեն հաստատվել: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դիանա Գալոյանը, ով այդ մրցույթի արդյունքում ընտրվել է ռեկտոր: Նշենք, որ համալսարանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական պրոցեսը: Գալոյանը ներկայացրեց այս ամբողջի նախապատմությունը՝ նշելով. «Երկու տարի Տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր, կառավարում են պաշտոնակատարները: Այս տարվա հունիսին վերջապես հայտարարվեց մրցույթ եւ դրա արդյունքում ես ստացել եմ խորհրդի ընդհանուր ձայների 2/3-ը, եւ արդեն երկու ամսից ավելի սպասում ենք նշանակմանը: Համալսարանի գիտխորհուրդը դիմել է եւ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել որոշումը, կամ պարզաբանեն, թե ինչու է ձգձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս, մենք պատասխան չենք ստացել: Դա էր պատճառը, որ համալսարանի կոլեկտիվը որոշեց ակցիա անել, երթով գնաց կառավարություն հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ խոստացան 1-2 ժամվա մեջ պատասխան տան, բայց դեռ չեն արձագանքել: Սա մեզ համար անընդունելի է»,-ասաց Գալոյանը՝ հավելելով, որ ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը կառավարության կողմից օրենքի իմպերատիվ պահանջն է: «Փաստորեն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչն առաջացնում է մտահոգություն կոլեկտիվում: Մենք այս քայլին գնացել ենք այն պատճառով, որովհետեւ երկխոսության բոլոր մեթոդները սպառել ենք: Կարծում ենք, որ իրավական պետությունում նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել: Մյուս կողմից մեզ որոշակիություն է պետք: Օրինակ, մեր բուհը միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, եւ մեր միջազգային գործընկերները պայմանագիր չեն կնքում պարտականությունները կատարողի հետ, որովհետեւ գտնում են, որ մի քանի ծրագիր է, դրա համար պետք է վերջնական ակտը ստորագրողը լինի»,-ասաց Դիանա Գալոյանը: Նա խոստովանեց, որ ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ, դա ընդունելի էր այնքանով, որքանով եր ձայնը լսելի կդառնար. «Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց նաեւ պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարը այլ հարթակներում իրականացնենք»:
16:14 - 24 սեպտեմբերի, 2020
Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին |armtimes.com|

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր դաս չկա, փոխարենը բուհի բակում բաց քննարկում է։ Հավաքվել են ուսանողներն ու դասախոսական կազմը։ Հավաքի պատճառը ՀՀ կառավարության կողմից ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները դեռեւս չհաստատելն է։ Հավաքվածներն այսօր արդեն չեն պնդել, թե մինչեւ արդյունքների հաստատումը դասապրոցեսը չի վերսկսվելու: Ասել են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ-երկու օրից ու որ իրենց նպատակը պարզապես խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է: Բուհն անորոշ վիճակից տուժում է։ Նշենք, որ քննարկման նպատակն այն է նաեւ, որ իրենց դժգոհությունը ներկայացնեն ուսանողները։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն։
11:59 - 24 սեպտեմբերի, 2020
«ՀՊՏՀ-ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը». հայտարարություն

«ՀՊՏՀ-ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը». հայտարարություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը: ՀՊՏՀ կազմկոմիտեի հայտարարությունը նույնությամբ ներկայացնում ենք ստորև. «Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։  Երեկ համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի ՀՀ Կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան։ Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։  Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։  Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը»։
16:52 - 23 սեպտեմբերի, 2020
«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց
 |tert.am|

«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց |tert.am|

tert.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա արեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
11:44 - 22 սեպտեմբերի, 2020