1lurer.am: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չբացառեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կարող է փակվել:
«Դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի»,- ասաց Դումանյանը:
Դումանյանը կարևորեց կրթության որակը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գործընթացը սկսելու նախաձեռնությունը ներկայացրել է բուհը:
«Բուհի ղեկավարությունից ծավալուն տեղեկանք ենք ստացել. կադրային, ֆինանսական, նաև ուսանողների քանակի հետ կապված խնդիրներ կան այնտեղ: Նախաձեռնությունը եկել է բուհից, ներկայացված հիմքերը բավականին հիմնավոր են, գործն ընթացքի մեջ է»,- ասաց Դումանյանը:
comment.count (0)