Էրդողանն Ալիևին շնորհավորել է Բերձորի, Աղավնոյի, Սուսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ |tert.am|
19:55 - 27 օգոստոսի, 2022

Էրդողանն Ալիևին շնորհավորել է Բերձորի, Աղավնոյի, Սուսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ |tert.am|

tert.am: Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հայտնում է Minval.az-ը, Էրդողանն իր և թուրք ժողովրդի անունից շնորհավորել է Ալիևին և ադրբեջանցիներին՝ Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը բնակիչներին զգուշացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն, Բերձորն ու Սուսը։ Երեկվանից՝ օգոստոսի 26-ից ադրբեջանական բանակը տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել