ՄԱԳԱՏԷ-ն թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար |azatutyun.am|
14:40 - 28 օգոստոսի, 2022

ՄԱԳԱՏԷ-ն թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԳԱՏԷ-ն հավաքել է փորձագետների թիմ, որը հաջորդ շաբաթ պետք է այցելի Զապորոժիեի ատոմակայան: Այդ մասին հայտնել է The New York Times պարբերականը:

Թիմի կազմում են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և 13 փորձագետներ, հիմնականում «չեզոք» պետություններից:

Ընդգրկված են փորձագետներ Ուկրաինայի բարեկամներ համարվող Լեհաստանից և Լիտվայից և Ռուսաստանի բարեկամներ համարվող Սերբիայից և Չինաստանից:

Թիմում են նաև Ալբանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հորդանանի, Մեքսիկայի և Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները:

Այդ երկրները կամ հեռու են մնացել պատերազմից, կամ դրա ընթացքում Ռուսաստանի հետ բաց կապի ուղիներ են պահպանել:

Ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Մեծ Բրիտանիան, ըստ The New York Times-ի, Զապորոիե մասնագետ չեն գործուղելու:

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Դրանց կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի:

Կողմերը միմյանց են մեղադրում ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու համար:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել