ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիե է ժամանել

 |factor.am|
17:59 - 31 օգոստոսի, 2022

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիե է ժամանել |factor.am|

factor.am: Այսօր ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիե է ժամանել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Առաքելության ժամանումը հաստատել է նաև Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փորձագետները գիշերելու են քաղաքում, իսկ սեպտեմբերի 1-ին գնալու են Զապորոժիեի ատոմակայան։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Կիևից Էներգոդար քաղաք է մեկնել, որպեսզի ուսումնասիրի Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակն ու մշտական ներկայացուցչություն հաստատի։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել