Թբիլիսիի հայերը Թուրքիայի դեսպանատան առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բողոքի ակցիա են անցկացնում |news.am|
11:50 - 24 ապրիլի, 2019

Թբիլիսիի հայերը Թուրքիայի դեսպանատան առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բողոքի ակցիա են անցկացնում |news.am|

news.am: Թբիլիսիի հայերը Թուրքիայի դեսպանատան առաջ «Պահանջ եւ հատուցում» բողոքի ակցիա են անցկացնում: Ցուցարարները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ գտնվող խաչքարին: Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան եւ այլ հայկական հողեր վաղ թե ուշ կվերադարձվեն:

Ցուցարարները տարբեր լեզուներով, այդ թվում թուրքերեն հնչեցնում են իրենց պահանջները:

Նշենք, որ Վրաստանը, որտեղ հայերը ամենամեծ ազգային փոքրամասնությունն են կազմում, նույնպես չի ճանաչել Ցեղասպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել