Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը |factor.am|
15:45 - 06 սեպտեմբերի, 2022

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում անցկացվող ADEX-2022 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում այսօր հանդիպել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերը տարածաշրջանային անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում, փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Գյուլերը նախօրեին է ժամանել Բաքու։ Ի դեպ, նախօրեին Գանձակում մեկնարկել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել