Իրանը նախապայմաններ է դնում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար |azatutyun.am|
13:05 - 24 ապրիլի, 2019

Իրանը նախապայմաններ է դնում ԱՄՆ-ի հետ բանակցելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն մի դեպքում՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի նկատմամբ ճնշումները և ներողություն խնդրի իր «անօրինական» գործողությունների համար:

Այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ արձագանքելով Իրանի ու աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը վերանայելու Վաշինգտոնի կոչերին:
Միացյալ Նահանգները 2018 թվականին դուրս է եկել այդ համաձայնագրից, սակայն փաստաթուղթը ստորագրած մյուս երկրները չեն հետևել նրա օրինակին:

Ապրիլի 23-ին նավթի գինը միջազգային շուկայում բարձրացել էր՝ հասնելով անցած տարվա աշնանը գրանցված մակարդակին: Նավթի գինը կրկին բարձրացավ, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանից նավթի արտահանումը ամբողջովին արգելելու մասին, վերացնելով իրանական նավթը գնելու հարցում որոշ երկրների համար արված բացառությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել