ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
10:05 - 10 սեպտեմբերի, 2022

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել