ԱՄՆ այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է Արլինգտոն զինվորական պանթեոն
15:33 - 10 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է Արլինգտոն զինվորական պանթեոն

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Երեկ Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ, իսկ ավելի վաղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի, Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Նա նաև այցելել է Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել