Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն» |factor.am|
19:01 - 10 սեպտեմբերի, 2022

Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն» |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շաբաթ օրը կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է «պատրաստ լինել հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կասեցման»: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, պաշտպանության նախարարի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցությունը կայացել է պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների պետերի,  զորամիավորումների և միավորումների հրամանատարների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար հայտնում է հայկական կողմից կրակոցների մասին, իսկ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն հերքում են դրանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել