Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ Ժոզեպ Բորել
15:12 - 13 սեպտեմբերի, 2022

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ Ժոզեպ Բորել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ գիշերվա զինված դիմակայությունը վտանգավոր էսկալացիա է, որը պետք է կանգնեցնել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմերի հետ, որպեսզի նպաստի լարվածության թուլացմանը»,- նշված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել