Ադրբեջանի ԶՈՒ կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ՀՀ ԱՆ
15:59 - 13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ՀՀ ԱՆ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ 
 
Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել