Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարվածների առնչությամբ. ԱԳ նախարար Ջոլի

 |armenpress.am|
00:03 - 14 սեպտեմբերի, 2022

Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարվածների առնչությամբ. ԱԳ նախարար Ջոլի |armenpress.am|

armenpress.am: Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին  հարվածների առնչությամբ:  Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:

«Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում»,-ընդգծել է նախարար Ջոլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել