Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|
02:00 - 14 սեպտեմբերի, 2022

Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի հաղորմամբ՝  Մակրոնն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման։

«Նա նախագահ Ալիեւին ասաց ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը պահպանելու հրատապության մասին: Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր եւ բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Էմանուել Մակրոնը զրուցել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ վաղը Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել