Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախից 2-ը մարվել են
 |news.am|
10:24 - 14 սեպտեմբերի, 2022

Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախից 2-ը մարվել են |news.am|

news.am: Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ մարվել է։ Այս մասին ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսն արդեն մարվել են։ Մնացել են այն հատվածների օջախները, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից եւ այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշեց Կոստանյանը։

Նշենք, որ չդիտարկվող տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել