Միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը. նախագիծ
 |1lurer.am|
11:35 - 14 սեպտեմբերի, 2022

Միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Գործող օրենքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումից 3 օր առաջ պետք է տեղեկացնի ստուգվող տնտեսվարողին՝ նրա մոտ նախատեսված ստուգման մասին:

Ըստ «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներ Հերիքնազ Տիգրանյանի և Նարեկ Զեյնալյանի՝ սա կանխատեսելի է դարձնում ստուգումները տնտեսվարողի համար, նա ավելի պաշտպանված է դառնում:

Տեսչությունը ստուգում է նաև թաքնված աշխատուժը, և այս դեպքում եռօրյա ծանուցումը ստուգումը դարձնում է անիմաստ: Առաջարկած փոփոխությամբ միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը: 

Ագային ժողովն ընդունեց նախագիծն առաջին ընթերցմամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել