Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյան
08:32 - 26 ապրիլի, 2019

Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են։ Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:
Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:
Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել