Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս Երևանում է
11:41 - 15 սեպտեմբերի, 2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս Երևանում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել