ՔՊ խմբակցության անդամներն Արցախի պատգամավորների հետ քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
14:52 - 16 սեպտեմբերի, 2022

ՔՊ խմբակցության անդամներն Արցախի պատգամավորների հետ քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին:

Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ առկա մարտահրավերները:

Կարեւորվել են արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել