Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
22:11 - 18 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հայտարարեց՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:  Սեպտեմբերի 14-ի երեկոյան ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, իսկ էական միջադեպեր չեն արձանագրվել։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել