Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
12:13 - 19 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին։
 
«Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
 
Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
 
Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել