Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան
13:49 - 19 սեպտեմբերի, 2022

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան

 ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան, և արդյոք այս այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը․

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, ոչ թե աղմուկ է, ոչ թե պոպուլիզմ, այլ իրականության մեջ անաղմուկ և գործնական կերպով կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է ողջունելի լինել։

Արդյո՞ք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարություններն իրականում կարող են նպաստել այդ կարգավորմանը։ Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը պարզ կլինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել