ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները
20:27 - 20 սեպտեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:

«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:

Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել