Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
12:03 - 21 սեպտեմբերի, 2022

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլ Թրեյսիի ուղերձում:

«Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»,- ասված է դեսպանի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել