Ռուսաստանն իրեն վտանգավոր և անխոհեմ է պահում, բայց Արևմուտքը դիմակայելու է սպառնալիքներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

 |factor.am|
21:03 - 21 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանն իրեն վտանգավոր և անխոհեմ է պահում, բայց Արևմուտքը դիմակայելու է սպառնալիքներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիան անվանել է վտանգավոր, իսկ միջուկային հռետորաբանությունը՝ անխոհեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի գաղափարն աբսուրդ է, և ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ Մոսկվային փոխանցելու նման հայտարարությունների ծանրությունը։ Պուտինի ելույթը էսկալացիայի ակնհայտ նշան է, բայց այն ամենը, ինչ նա ասել է, անակնկալ չէ, հավելել է Յենս Ստոլտենբերգը։

«Պուտինը գերագնահատել է իր ուժերը՝ պատերազմ սկսելով Ուկրաինայում, սխալվեց, և նրա վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել